ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Այս լուսանկարում տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը

Այս լուսանկարում տեսնում ենք մեր ժողովրդի խղճի վիրավորանքը
19.09.2025 | 13:32

Սա Միքայել Սրբազանի լուսանկարն է՝ դատարանի դահլիճից:

Նրա դեմքի տառապանքը մերկացնում է այն դաժան իրականությունը, որում հայտնվել է հայկական արդարադատությունը։

Ապօրինի ազատազրկված Սրբազանը դարձել է ողջ համակարգի անողոք և անհոգի բնույթի խորհրդանիշը․ արդարադատություն, որը ոչ թե պաշտպանում է մարդու իրավունքները, այլ սպառում ու խորտակում մարդուն։

Այս լուսանկարում մենք տեսնում ենք ոչ միայն անհատի ցավը, այլև մեր ժողովրդի խղճի վիրավորանքը։

Ամեն մի անօրինական դատավճիռ խարխլում է պետության հիմքերը, ոչնչացնում հասարակության վստահությունը և խորացնում անարդարության խավարը։

Այս ամենը մեզ պարտադրում է մեկ եզրակացություն․ լռությունը հանցակցություն է։

Եթե չենք պաշտպանելու ճշմարտությունը և արժանապատվությունը, վաղն այս նույն դատավճիռը կարող է կործանել յուրաքանչյուրիս։

Սրբազանը բանտարկված է որպես գաղափար, որպես հավատքի ու դիմադրության խորհրդանիշ։

Նրա պայքարը մեր պայքարն է՝ հանուն արդարության, ազատության և ազգային արժանապատվության։

Ազատություն Միքայել Սրբազանին և մյուս քաղբանտարկյալներին:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ